Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Ինչպե՞ս է դաշտը աննկատ ձևավորվել այնպես, որ հանկարծ ոչ ոք դուրս չգա իր բաժին առաքելությունից

Ինչպե՞ս է դաշտը աննկատ ձևավորվել այնպես, որ հանկարծ ոչ ոք դուրս չգա իր բաժին առաքելությունից
16.09.2025 | 14:20

2018-ից ի վեր բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել ահաբեկչության նախապատրաստության հոդվածով, որոնք շատ տարբեր որակի ու հիմնավորվածության գործեր են։ Բայց կա մի քրեական գործ, որը թեև ծայրից-ծայր համապատասխանում է ահաբեկչության հոդվածին, բայց որակվել ու կոծկվել է իբրև դիտավորությամբ գույք ոչնչացնելու գործ։

Հատկանշականն այն է, որ արդեն 4 տարի է այդ գործով չկա ոչ մի զարգացում, իշխանությունը հարկ չի համարում բացահայտել այդ գործը, տուժողները չեն պահանջում այդ գործի ուղղությամբ որևէ քայլ, ընդդիմությունը չի տեսնում այդ գործի հանրային կարևորությունը: Ասես՝ բոլորը հասկանում են, թե ինչ է կատարվել, և ոչ ոք չի ուզում տալ ավելորդ հարցեր։

Մինչդեռ, գուցե մի օր պարզվի, որ այդ քրեական գործը Հայաստանի վերջին յոթ տարվա ամենակարևոր քրեական գործն է։

2021 թվականի հունիսի 22-ին տեղի ունեցած պայթյունի գործը պատշաճ քննելու դեպքում գուցե նաև պարզվի, թե ինչպե՞ս, արտաքին ուժերի հետ ի՞նչ «ինքնիշխան» պայմանավորվածությունների արդյունքում, ի՞նչ մեթոդներով ու ինչ չափով է միջամտություն եղել Հայաստանի ներքաղաքական կյանքին: Գուցե պարզվի, թե ինչպե՞ս է դաշտը աննկատ ձևավորվել այնպես, որ հանկարծ ոչ ոք դուրս չգա իր բաժին առաքելությունից, բոլորը պահեն իրենց այնպես, ինչպես պետք է, ու մեծ աշխարհաքաղաքական խաղին ոչ ոք չխանգարի։

Բայց այդ ամենը միայն հետագայի հարց է, իսկ այժմ մի հարց կա. ինչո՞ւ չորս տարի անց ինքնիշխանության ու դեմոկրատիայի ամրոցում չի բացահայտվում, թե ով էր պայթյունի պատվիրատուն ու կատարողը։ Եվ այդ պայմաններում ի՞նչ սպասել 2026-ի ընտրության հաջորդ առավոտյան։

Միքայել Նահապետյան

Դիտվել է՝ 3169

Մեկնաբանություններ